Մարզեր

Ֆիոլետովո համայնքում կայացել է նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը

2 րոպեի ընթերցում

Ֆիոլետովո համայնքում կայացել է նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նոր մանկապարտեզի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողություն։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքը կունենա մարզադահլիճ և բուժկետ։ 

Ծրագիրը ֆինանսավորում է ռուսական կողմը. շենքը նախատեսված է շահագործման հանձնել 2026 թվականին: Մանկապարտեզում գործելու է երկու խումբ։ Դասավանդվելու է ֆիզկուլտուրա, արվեստ, նկարչություն։ 

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովն իր խոսքում ընդգծել է, որ Ֆիոլետովոն եզակի վայր է՝ հարուստ պատմությամբ և ամուր ավանդույթներով։ «Այստեղ ապրում են մոլոկաններ, որոնք պահպանել են իրենց հավատը, մշակույթն ու բարյացակամության ոգին։ Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանը հիշում է ձեզ, սիրում է ձեզ և անչափ գնահատում»,- ասել է Պրիմակովը և հավելել, որ այս նախագիծը կարող է դառնալ հաջող ներդրման օրինակ՝ հայ-ռուսական ընդհանուր ապագայի համար։ 

Բարձր գնահատելով ծրագրի կարևորությունը՝ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն են կրթական հաստատությունների զարգացմանն ու կառուցմանը միտված ծրագրերը։ Այդ թվում՝ մեծ ուշադրություն է դարձվում ազգային փոքրամասնությունների պայմանների բարելավմանը։ 

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և այլ պաշտոնատար անձինք։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում