«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը գործարկել է Աբու դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթները
1 րոպեի ընթերցում
«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը հունիսի 1-ից մեկնարկել է Աբու դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթները:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածած հաղորդագրությունից, չվերթները կիրականացվեն շաբաթական 6 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի: