Հայաստան

ԿԲ կայքը և ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ժամանակավորապես անհասանելի կլինեն

1 րոպեի ընթերցում

ԿԲ կայքը և ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ժամանակավորապես անհասանելի կլինեն

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ցանցային ենթակառուցվածքում մայիսի 31-ին իրականացվելու են մի շարք տեխնիկական աշխատանքներ, որի պատճառով հասանելի չեն լինի ԿԲ կայքը և ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԲ-ից՝ մանրամասնելով, որ ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում