Թրամփն ասել է, որ ԵՄ-ն հանդիպում է պահանջում առևտրային պատերազմի սրման պայմաններում

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը հանդիպում է խնդրել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ՝ առևտրային պատերազմի սրման ֆոնին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Truth Social սոցիալական ցանցում։

«Քիչ առաջ տեղեկացա, որ ԵՄ-ն կոչ է արել արագ սահմանել հանդիպումների ժամկետները: Սա դրական զարգացում է, և ես հուսով եմ, որ նրանք, ի վերջո, ինչպես պահանջել եմ Չինաստանից, կբացեն եվրոպական երկրներն ԱՄՆ-ի հետ առևտրի համար: ԵՄ-ն և Չինաստանը շատ հաջողակ կլինեն, եթե դա անեն»,- գրել է նա:

Անցյալ ուրբաթ Սպիտակ տան ղեկավարը սպառնաց ԵՄ-ին հունիսի 1-ից 50 տոկոս մաքսատուրքերով, քանի որ Եվրոպայի հետ առևտրային բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում: Ավելացված արժեքի հարկերը, կորպորատիվ տուգանքները, առևտրային խոչընդոտները, ամերիկյան ընկերությունների դեմ անարդար դատական ​​հայցերը, ըստ Թրամփի, հանգեցրել են տարեկան ավելի քան 250 միլիոն դոլարի առևտրային դեֆիցիտի:

Մայիսի 25-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր հերթին հայտնեց, որ հեռախոսով խոսել է Թրամփի հետ, ինչից հետո նշել է, որ Եվրամիությանը մինչև հուլիսի 9-ը ժամանակ է պետք ԱՄՆ-ի հետ առևտրային գործարք կնքելու համար:

 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում