Երևան

Երևանում բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Երևանում բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 23-ին ժամը 08:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09։14-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը։ 

Վարորդը դեմքի և ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում