Սփյուռք

Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում տեղի է ունեցել «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողություն

2 րոպեի ընթերցում

Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում տեղի է ունեցել «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողություն

Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում, տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրանը։

«Իր խոսքում դեսպան Խաչատրյանը շնորհակալության է հայտնել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին և Փարիզի ողջ քաղաքային խորհրդին անվանակոչման վերաբերյալ բանաձևի ընդունման համար՝ ընդգծելով համաշխարհային մեծության արտիստի հիշատակը հավերժացնող հերթական այս նախաձեռնության կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Դեսպանը հավելել է, որ Ֆրանսիան և ֆրանսիականությունը մարմնավորող, բայց միևնույն ժամանակ համայն հայ ժողովրդին ներկայացնող աշխարհահռչակ արվեստագետը Հայաստանի անկախությունից հետո դարձել էր Հայաստանի պետականության անդավաճան ուղեկիցը՝ դառնալով նաև նրա պաշտոնական դեսպանը, ազգային հերոսը, և իր անմնացորդ նպաստը բերելով հանուն Հայաստանի իրականացվող բոլոր նախաձեռնություններին։ 

Արարողությանը ներկա են գտնվել նաև Շառլ Ազնավուրի  որդին՝ Միշա Ազնավուրը, Փարիզի փոխքաղաքապետեր Կարին Ռոլանը և Լորանս Պատրիսը, Փարիզի 18-րդ շրջանի քաղաքապետ Էրիկ ԼեԺուենդրը, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, թաղամասի բնակիչներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում