Պետգույքի կառավարումից նախորդ տարի ստացված ֆինանսական մուտքերը 2023 թվականի համեմատ աճել են 21 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության մայիսի 22-ի նիստում հաստատվել է Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2024 թվականին պետական գույքի կառավարումից ստացված ֆինանսական մուտքերը կազմել են 18.6 մլրդ ՀՀ դրամ։ 2023 թվականի համեմատ այս ցուցանիշը աճել է 21 %-ով կամ շուրջ 3.2 մլրդ ՀՀ դրամով։

2024 թ.-ին պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված գործարքների արդյունքում ստանձնվել է 36.4 ՀՀ մլրդ դրամի ներդրումային պարտավորություն։

Հաշվետու տարում կատարվել է՝ 

  • 31 միավոր անշարժ գույքի օտարում
  • 206 միավոր տրանսպորտային միջոցի օտարում
  • 1 կազմակերպության 100% պետական բաժնեմասի մասնավորեցում
  • 235 տարածք հանձնվել է վարձակալությամբ

Պետգույքի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին երեք տարիների ընթացքում Կոմիտեի կողմից շարունակաբար ապահովվում է կայուն, հետևողական աճ. գույքի կառավարումից ստացվող ընդհանուր եկամուտներն ավելացել են 6.4 անգամ։ Ընդգծվում է, որ հաշվետու տարում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումները և ծրագրերը նպաստել են պետական գույքի առավել արդյունավետ և նպատակային օգտագործմանը։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան