Տնտեսություն

ՊԵԿ-ը ներկայացրել է հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման դեպքերը՝ մեկ ամսվա կտրվածքով

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը ներկայացրել է հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման դեպքերը՝ մեկ ամսվա կտրվածքով

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ապրիլի 1-30-ն ընկած ժամանակահատվածում հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման դեպքերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 50 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 15․600․124 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 33․372․625 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ:

14 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 11․501․946 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 5․328․269 ՀՀ դրամ: Ցանկն՝ այստեղ: 

18 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 141․835․000 ՀՀ դրամ։ Ցանկն՝ այստեղ:

Պետական եկամուտների կոմիտեից հարկ վճարողներին հորդորում են գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես:

«Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար»,- ընդգծված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությն մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում