Երևան

Վերջին 3 տարիներին Երևանից հեռացվել են ամենամեծ քանակով ապօրինի կրպակները. Ավինյան

1 րոպեի ընթերցում

Վերջին 3 տարիներին Երևանից հեռացվել են ամենամեծ քանակով ապօրինի կրպակները. Ավինյան

Վերջին երեք տարիներին Երևանից հեռացվել են ամենամեծ քանակով ապօրինի կրպակները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի ավագանու նիստի ընթացքում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի հարցին։ 

«Վերջին երեք տարիների ընթացքում ամենամեծ քանակով կրպակներն են հեռացվել երևանից, և այդ աշխատանքները շարունակվում են։ Շատ դեպքերում այդ աշխատանքները զուգորդվում են նաև դատական պրոցեսներով, և Երևանի քաղաքապետարանի որոշ գործողությունների վրա լինում են արգելանքներ, բայց մենք շարունակաբար այդ աշխատանքը իրականացնում ենք։ Եվ մենք համայնքային հողի վրա ապօրինի ձևով տեղադրված բոլոր կրպակների և շինությունների դեմ անդադար պայքար ենք մղելու»,- նշեց Ավինյանը։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում