Երևան

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարականի մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։

«Այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները՝ որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար»,-հայտարարեց նա՝ շնորհակալություն հայտնելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և Նոր Նորք վարչական շրջանի բնակչությանը։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, որ գնահատում է Տիգրան Տեր-Մարգարյանի որոշումը։ 

Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ։ Թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ, այդ թվում՝ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ծեծի էին ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։   Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ Տիգրան Տեր-Մարգարյանին, ակտիվիստ Արթուր Չախոյանին և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում