«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում հաղթեց Ավստրիան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 17-ին Շվեյցարիայի Բազել քաղաքի St. Jacobshalle արենայում, հաղթեց Ավստրիան, որը ներկայացրեց JJ-ը՝ Wasted Love երգով:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց  Իսրայելը, երրորդը՝  Էստոնիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակ Պարգը Survivor երգով 12 միավոր ստացավ Մալթայից, 10 միավոր՝ Ֆրանսիայից, 1-ական միավորներ՝ Դանիայից, Իռլանդիայից, Մոնտենեգրոյից, 4 միավոր՝ Լատվիայից, 3-ական միավոր՝ Հունաստանից, Վրաստանից, 2 միավոր՝ Սերբիայից, 5 միավոր՝ Իսրայելից:

Հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակը վաստակեց 72 միավոր և զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը:

Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց Լուսինե Թովմասյանը: Հայաստանը 12 միավորը շնորհեց  Ֆրանսիային:

Եզրափակչում Հայաստանից զատ հանդես եկան Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Էստոնիան, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Ավստրիան, Իսլանդիան, Լատվիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Իտալիան, Լեհաստանը, Գերմանիան, Հունաստանը, Շվեյցարիան, Մալթան, Պորտուգալիան, Դանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Սան Մարինոն, Ալբանիան:

Շվեյցարիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկալել է մի քանի անգամ։ Առաջին անգամ՝ 1956-ին: Այն կազմակերպվել է երկրի իտալախոս Լուգանո քաղաքում, 1989 թվականին «Եվրատեսիլ»-ը կայացել է ֆրանսախոս Լոզանում, իսկ այժմ երաժշտական ​​մրցույթն առաջին անգամ տեղի կունենա երկրի գերմանախոս մասում։

Հայերեն Русский

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել