Սփյուռք

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետ

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ռեգիոնի փոխնախագահ, Դեսին-Շարպիո քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրային:

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։ 

Նշվում է, որ կայացած հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են 1991թվականից Ֆրանսիայի Դեսին-Շարպիո և Հայաստանի Ստեփանավան քույր քաղաքների միջև հաստատված ամուր և շարունակաբար զարգացող համագործակցությունը։ 

«Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը և քաղաքապետ Ֆոտրան անդրադարձել են նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 5-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ 

Դեսպանությունը հավելել է, որ դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Դեսին-Շարպիոյի քաղաքապետի, ինչպես նաև ողջ քաղաքային խորհրդի մշտական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հարցերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում