Աննա Վարդապետյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաների համար վարպետաց դաս է անցկացրել

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսի 16-ին Պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան» հիմնադրամի պետ Ալեքսանդր Մանուչարյանի հրավերով վարպետաց դաս է անցկացրել Վարժարանի սաների համար՝ հրամանատարական առաջնորդության և զինված ուժերում քրեական ենթամշակույթի կանխարգելման թեմայով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Վարժարանի սաների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման շրջանակում, հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է կոնֆլիկտների հետ աշխատելու հմտություններին, հրամանատարների կողմից կոնֆլիկտները «ճանաչելու», հասկանալու, «մեկուսացնելու» և օրենքի ու իրավական ակտերի շրջանակում դրանց արձագանքելու՝ անհրաժեշտության դեպքում պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցերին: 

«Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է. ընտրություն, որը համարձակություն է պահանջում»,-ընդգծել է Աննա Վարդապետյանն ու հավելել, որ յուրաքանչյուր իրավիճակում հրամանատարն ինքն է որոշում՝ ինքն է ղեկավարում իր ստորաբաժանումը, թե՞ «ինչ-որ մեկն» է իր փոխարեն որոշումներ կայացնում:

Դատախազությունից նշում են, որ 2025 թվականի փետրվարի 25-ին և ապրիլի 8-ին ՀՀ գլխավոր դատախազը վարպետաց դասեր էր անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի և Ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների համար:

Հայերեն

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Կորեայի Հանրապետությունից նավը Մեծ Բրիտանիա է ժամանել Հյուսիսային ծովային ճանապարհով

Սի Ծինփինը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մեկնել է Հնդկաստան