Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է քաղաքում գործող Սուրբ Հակոբ մայր եկեղեցի և Մարգարյան-Փափազյան երկլեզու հայկական դպրոց, հանդիպել է Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։ 

Նշվում է, որ դեսպան Խաչատրյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի շուրջ տեղ գտած վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, պատասխանել է ներկաներին հուզող հարցերի։

Հայերեն English Français