ԵՊՀ-ն շարունակում է մնալ գիտելիքի ստեղծման, պահպանման ու փոխանցման ամենակարևոր հարթակը Հայաստանում. ռեկտոր

3 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ն շարունակում է մնալ կրթության արժևորման, գիտության նկատմամբ վստահության և գիտելիքի ստեղծման, պահպանման ու փոխանցման ամենակարևոր հարթակը Հայաստանում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ԵՊՀ-ի հիմնադրման 106-րդ տարեդարձի կապակցությամբ իր ուղերձում: 

«Սիրելի՛ համալսարանականներ, բարեկամներ ու գործընկերներ,

Այսօր մենք տոնում ենք Երևանի պետական համալսարանի հիմնադրման 106-րդ տարեդարձը: ԵՊՀ հիմնադրումը ոչ միայն համալսարանի, այլև մեր երկրի գիտական ու կրթական պատմության նոր էջի մեկնարկն է։

ԵՊՀ-ն հիմնադրվեց 1919 թվականի մայիսի 16-ին՝ դժվարին ժամանակներում, որպես ազգային դիմադրության և վերածննդի խորհրդանիշ, որպես հստակ ուղերձ առ այն, որ հայ ժողովուրդը պատրաստ է իր ապագան կերտելու գիտելիքի, կրթության և մշակույթի հիմքի վրա։

Այսօր՝ ավելի քան մեկ դար անց, ԵՊՀ-ն շարունակում է մնալ կրթության արժևորման, գիտության նկատմամբ վստահության և գիտելիքի ստեղծման, պահպանման ու փոխանցման ամենակարևոր հարթակը մեր երկրում։

Այս համոզումը մեր բոլոր ռազմավարական ծրագրերի հիմքում է, և հենց այդ համոզումն է, որ մեզ ոգեշնչում և պարտավորեցնում է համալսարանը դարձնել գիտահետազոտական հզոր կառույց, ինքնուրույն մտածողություն ձևավորող կրթական միջավայր, գիտական հետազոտություններն ու նորարարությունները խթանող, քննադատական մտքի ու ստեղծարարության հարթակ։

Եվ պատահական չէ, որ մեր համալսարանի հիմնադրման օրն է անցկացվում ԵՊՀ շրջանավարտների ֆորումը։ Սա խոսուն վկայությունն է այն իրողության, որ մեր մեծ համայնքի յուրաքանչյուր անդամի փորձն ու գիտելիքը կարևոր են ԵՊՀ ապագայի տեսլականի ձևավորման գործում։

Աննախադեպ այս միջոցառումը թող լինի այն մեկնակետը, որտեղից կձևավորվեն նոր գաղափարներ, համագործակցություններ ու ընկերություններ՝ ի նպաստ մեր համալսարանի և ի բարօրություն մեր երկրի ապագայի։

Տոնական այս օրն իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում իրենց նվիրումով և մասնագիտական ջանքերով կերտել են ԵՊՀ պատմությունը։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր դասախոսներին, ուսանողներին, շրջանավարտներին, աշխատակիցներին և գործընկերներին այս մեծ ճանապարհի յուրաքանչյուր քայլի համար»,- ասված է ուղերձում: 

Հայերեն

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը