Հայտնի են «Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները

2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 13-ին Շվեյցարիայի Բազել քաղաքի St. Jacobshalle արենայում, 15 երկրից հաղթահարեց 10 երկիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի եզրափակիչ փուլ անցան Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան և Ուկրաինան:

Առաջին կիսաեզրափակիչը չհաղթահարեցին Սլովենիան, Բելգիան, Ադրբեջանը, Խորվաթիան, Կիպրոսը:

Առաջին կիսաեզրափակիչում ներկայացան նաև մրցույթի «Մեծ հնգյակ»-ի անդամ Իսպանիան, Իտալիան:

Այդ երկրները «Եվրատեսիլ»-ի հիմնադիրներն են, ուստի արդեն եզրափակիչում են: Շվեյցարիան, որը ևս ելույթ ունեցավ առաջին կիսաեզրափակիչում, նույնպես եզրափակիչում է՝ որպես «Եվրատեսիլ 2024»-ի հաղթող:

Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

«Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Պարգը (Պարգև Վարդանյան) Survivor երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 15-ին։

Մրցույթի եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 17-ին։

Շվեյցարիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկալել է մի քանի անգամ։ Առաջին անգամ՝ 1956-ին: Այն կազմակերպվել է երկրի իտալախոս Լուգանո քաղաքում, 1989 թվականին «Եվրատեսիլ»-ը կայացել է ֆրանսախոս Լոզանում, իսկ այժմ երաժշտական ​​մրցույթն առաջին անգամ տեղի կունենա երկրի գերմանախոս մասում։

Հայերեն Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը