Իրավունք

Խաղաղ պայմաններում զինված ուժերում մահվան դեպքերն ունեն խորքային պատճառներ, որոնք պահանջում են հայեցակարգային լուծումներ․ ՄԻՊ

1 րոպեի ընթերցում

Խաղաղ պայմաններում զինված ուժերում մահվան դեպքերն ունեն խորքային պատճառներ, որոնք պահանջում են հայեցակարգային լուծումներ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ անդրադարձավ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրներին՝ հատուկ ընդգծելով կյանքի իրավունքի պաշտպանության և խոշտանգումների ու վատ վերաբերմունքի արգելքի սկզբունքի խախտումների հարցը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում Մանասյանը նշեց, որ այդ խնդիրները մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում, և դրանց վերաբերյալ ոչ միայն պարբերաբար բարձրաձայնում է, այլև հետևողականորեն փաստագրում ու վերլուծում իրավիճակը։ 

«Ցավով պետք է նշեմ, որ մենք դեռևս շարունակում ենք ոչ մարտական պայմաններում զինված ուժերում մահվան դեպքեր ունենալ։ Վստահ եմ՝ դրանք ունեն խորքային պատճառներ, և այդ խորքային պատճառները միանշանակ պետք է շատ լուրջ վերլուծության ենթարկվեն, հայեցակարգային լուծումներ պետք է տրվեն այս խնդիրներից խուսափելու համար, այդ թվում՝ պատասխանատու անձանց պատասխանատվության անխուսափելիությունը երաշխավորելու արդյունքում»,- ընդգծեց Մանասյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում