Երևանում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել. մեկ անձ կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրամիջոց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանությունից հայտնում են, որ Քրեական ոստիկաները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի զանգված և գաղտնի փականով ծալովի դանակ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թմրամիջոցն իրացրել է Երևանի բնակիչ 40–ամյա տղամարդը։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել են մարիխուանա, շոկո, կոկաին և մեթամֆետամին թմրամիջոցներին նմանվող ընդհանուր 34 գրամից ավելի զանգվածներ։

40–ամյա տղամարդը կալանավորվել է, հանգամանքները պարզվում են։

Հայերեն Español

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի