ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել

1 րոպեի ընթերցում

Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենգը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը  մայիսի 10-ին Ժնևում բանակցություններ են սկսել՝ որպես համաշխարհային տնտեսությունը խաթարող «առևտրային պատերազմը» չեզոքացնելու առաջին քայլ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ–ի և Չինաստանի պաշտոնյաները հանդիպում են շաբաթներ շարունակ աճող լարվածության ֆոնին, երբ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև ապրանքների ներմուծման մաքսատուրքերը գերազանցել են 100 տոկոսը:  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ ամիս նաև տասնյակ այլ երկրներից ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշում էր կայացրել: Այս առևտրային վեճը խաթարել է մատակարարման շղթաները, անկայունություն մտցրել ֆինանսական շուկաներում:  

Հայերեն English Русский

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին