Հայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը դարձավ անկախ Հայաստանի առաջին կարատեիստը, որը  մեծահասակների առաջնությունում դարձավ Եվրոպայի առաջնության մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող կարատեի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մինչև 84 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Գոռ Ներսիսյանը մրցեց Սլովակիան ներկայացնող Սիմոն Սեկերի հետ ու առավելության հասավ 5:2 հաշվով:

Սա անկախ Հայաստանի առաջին մեդալն է մեծահասակների առաջնությունում: 

Քիչ ավելի ուշ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի 60 կգ քաշային Յուրի Զալյանը: 

Հայերեն English