Շենքային պայմանների բարելավման և գույքային հագեցվածության աշխատանքներ 140 դպրոցում. հատկացվել է 903,6 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 140 հանրակրթական դպրոցի հատկացվել է 903,6 մլն դրամի կապիտալ դրամաշնորհ՝ շենքային պայմանների բարելավման և գույքային հագեցվածության նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, պետական ֆինանսավորումը հատկացվել է խնայողություններից գոյացած միջոցների հաշվին: 

Դպրոցներիի մի մասում կիրականացվեն շենքային պայմանների մասնակի բարելավման, մասնավորապես՝ ջեռուցման, կոյուղագծերի, հոսանքագծերի և այլ ենթակառուցվածքների արդիականացման, մարզադահլիճների, տանիքների նորոգման և այլ առաջնային հրատապության աշխատանքներ, մի մասն էլ մասնակի կապահովվի նոր գույքով, իսկ 4 դպրոցում կիրականացվի և՛ կապիտալ շինարարության, և՛ գույքով ապահովման ծրագիր։ 

Ընդունված որոշմամբ աջակցություն ստացող դպրոցներից 19-ը գտնվում են Երևանում, 19-ը՝ Արագածոտնում, 25-ը՝ Արարատում, 8-ը՝ Արմավիրում, 19-ը՝ Գեղարքունիքում, 7-ը՝ Լոռիում, 4-ը՝ Կոտայքում, 23-ը՝ Շիրակում, 9-ը՝ Սյունիքում, 6-ը՝ Վայոց ձորում և 1-ը՝ Տավուշում։

Ցանկերը կազմվել են՝ հիմք ընդունելով դպրոցների կարիքների գույքագրումն ու դրա արդյունքում ձևավորված պահանջարկը:  

Հայերեն Español

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան