1 րոպեի ընթերցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «Հայ-Արտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը: