Ռազմական

ՊՆ փոխնախարարը վստահեցրեց՝ սահմանային կրակոցների դեպքում հանրությունը պարտադիր կերպով իրազեկվում է

1 րոպեի ընթերցում

ՊՆ փոխնախարարը վստահեցրեց՝ սահմանային կրակոցների դեպքում հանրությունը պարտադիր կերպով իրազեկվում է

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վստահեցրեց՝ սահմանային կրակոցների դեպքում ՊՆ-ն պարտադիր կերպով իրազեկում է հանրությանը պաշտոնական հաղորդագրությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխնախարարն այս մասին ասաց ճեպազրույցի ընթացքում։

«Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունն ունի պաշտոնական էջ, և բոլոր հաղորդակցման միջոցներով անպայման իրազեկում է հանրությանը, եթե կրակոցների դեպքեր արձանագրվում են։ Եթե սահմանային կրակոցների ինտենսիվությունը պահպանված լիներ, կլիներ պաշտոնական հաղորդագրություն։ Եթե չկա հաղորդագրություն, չկան ինտենսիվ կրակոցներ»,– նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ օպերատիվ արձագանքման որոշ խնդիրներ են գրանցվել, սակայն վերջին շրջանում նման խնդիրներ այլևս չկան։  

«Վերջին շրջանում վստահաբար եմ ասում, որ նման խնդիր այլեւս չունենք», – ասաց փոխնախարարը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում