«Նոր գիրք»-15/25. Արշակյան, Պիրանդելլո, Դուեք

3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ 

Մհեր Արշակյան «Ուրիշի օրագրեր» 

«Ուրիշի օրագրերը» չունի ավանդական օրագրային կառուցվածք: Այնտեղ օրեր չկան, զուտ օրերից պոկված մտքեր ու զգացումներ են, որոնք նշանավորում են կյանքի ցանկացած իրադարձության անավարտությունը՝ միաժամանակ այն դարձնելով ներաշխարհի լուսանկար: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Լուիջի Պիրանդելլո, Պիեսներ

Գրքում տեղ են գտել իտալացի գրող, դրամատուրգ Լուիջի Պիրանդելլոյի «Այդպես է (եթե ձեզ այդպես է թվում)» պիես–առակը և հեղինակին համաշխարհային հռչակ բերած եռագրությունը՝ «Վեց կերպար հեղինակ որոնելիս», «Յուրաքանչյուրն իր ձևով» և «Այս երեկո իմպրովիզ ենք անում»:

Եռագրության պիեսները ներկայացնում են տարբեր թատերական իրադարձություններ, առաջինը՝ ներկայացման փորձ, մյուս երկուսը՝ թատերական ներկայացումներ, մինչդեռ առակը, ինչպես հուշում է վերնագիրը, առաջարկում է մտորումներ կյանքի, իրականության և պատրանքների մասին: Գիրքը նախատեսված է թատերասերների և ընթերցողների լայն շրջանակի համար: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փասատավավերագրական գրականություն 

Քերոլ Դուեք, «Մտածելակերպ»

Տասնամյակների տքնաջան հետզոտություններից հետո Սթենֆորդի համալսարանի համաշխարհային ճանաչում վայելող հոգեբան Քերոլ  Ս. Դուեքը բացահայտեց մի պարզ, սակայն հեղափոխական գաղափար՝ մտածելակերպի զորությունը: Այս փայլուն գրքում նա ցույց է տալիս, թե ինչպես կարող է հաջողությունը դպրոցում, աշխատավայրում, սպորտում, արվեստում և մարդային գործու նեության գրեթե բոլոր ոլորտներում էականորեն պայմանավորված լինել նրանով, թե ինչպես ենք մենք ընկալում մեր տաղանդներն ու կարողությունները։ Գիրքը լույս է ընծայել Corporate Library-ն։ 

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին