Քաղաքականություն

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հերքել է Ուկրաինայում կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի դուրս գալու մասին տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հերքել է Ուկրաինայում կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի դուրս գալու մասին տեղեկությունները

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը կեղծ է որակել այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման գործընթացին իր մասնակցությունը դադարեցնելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Fox News-ը։

«Բրյուսը կտրականապես հերքել է այն տեղեկությունները, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններից: Բրյուսը դրանք անվանել է կեղծ և ընդգծել ամերիկյան կողմի շարունակական մասնակցությունը գործընթացին»,- հայտնում է հեռուստաալիքը։

«Եթե նկատելի առաջընթաց չլինի, մենք կարող ենք մի փոքր փոխել մեր դիրքորոշումը»,- շեշտել է դիվանագետը «Գայ Բենսոնի շոու» հաղորդման ընթացքում՝ ընդգծելով, որ դա, անշուշտ, չի նշանակում նահանջ գործընթացից։

Նա նշել է, որ բանակցային գործընթացից հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում