Սպորտ

Լարվածություն չունեմ, պատասխանատվություն ունեմ. Համլետ Մանուկյան

1 րոպեի ընթերցում

Լարվածություն չունեմ, պատասխանատվություն ունեմ. Համլետ Մանուկյան

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող Համլետ Մանուկյանը գավաթի խաղարկության ունեցած հաղթանակը կապում է մարզչական շտաբի պրոֆեսիոնալ աշխատանքի հետ:

«Ուրախ եմ ու հպարտ, որ կարողացա վարժություններս լավ կատարել ու դառնալ մեդալակիր: Եթե մարզիչները գոհ են արդյունքից, մենք էլ ենք գոհ: Դժվար էին աշխարհի գավաթի խաղարկության այս փուլերը, սակայն առավել մեծ աշխատանք պետք է կատարենք, որ Եվրոպայի առաջնությունում ավելի լավ մասնակցենք: Լարվածություն չունեմ, պատասխանատվություն ունեմ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանուկյանը: 

Վերջինս առանձնացրեց` յուրաքանչյուր մրցակից ուժեղ է և կարիք չկա ինչ-որ մեկին ընդգծել: 

«Մեզ պետք է, որ մրցաշարերին կատարենք մեր վարժությունն այնպես, ինչպես որ մարզումներին ենք կատարում»,-ասաց նա:

Համլետ Մանուկյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության  6 փուլերից 3-ում դարձավ ոսկե մեդալակիր և առաջին իսկ մասնակությունից դարձավ աշխարհի բացարձակ գավաթակիր:  

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում