Սպորտ

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականն առաջին մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 85 կգ ու 88 կգ: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել է 116 կգ: Այս վարժությունում նա նվաճել է ոսկե մեդալ: Երկամարտի 204 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն աշխարհի առաջնության պոկում վարժությունում բարձրացրել է 125 կգ և հրել է 155 կգ: Երկամարտի 280 կգ արդյունքով Հովհաննես Հովհաննիսյանը 10-րդն է երիտասարդների աշխարհի առաջնությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում