Աթենքում անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի համերգ

4 րոպեի ընթերցում

Աթենքի Մեգարոն համալիրի Դիմիտրիս Միտրոպուլոս համերգասրահում Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ անց է կացվել  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցին նվիրված համերգ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Հիշատակի համերգի ընթացքում ժամանակակից հայ և հույն կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ 

Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից կազմակերպվել և իրականացվել է մյուս՝ հույների և ասորիների ցեղասպանությունների հետ միասին, որոնք շատ ցեղասպանագետների կողմից համարվում են Օսմանյան ցեղասպանություններ։ Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերում մեջբերված հատվածի, որում վերջինս համեմատում էր այդ երեք կոտորածները և նաև հավելում, որ եթե համապատասխան միջազգային արձագանք լիներ ավելի վաղ, մինչ Առաջին աշխարհամարտը, կազմակերպված հույների զանգվածային բռնի տեղահանումներին և ջարդերին միգուցե և դրանք շատ ավելի մեծ ծավալներով չէին իրականացվի հույների, նաև հայերի ու ասորիների նկատմամբ, որն իրականում դիպուկ բնորոշում է ցեղասպանության կանխարգելման կոնցեպցիան։

Դեսպանը հավելել է, որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը միայն զոհերին չի վերաբերում, այն վերաբերում է նաև վերապրածներին։ 

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների կազմակերպան 100-ամյակից ի վեր վերածնունդը համարվել է անկյունաքարային հասկացություն։ Վերածնունդը թե՛ հայերի, թե՛ հույների, ինչպես նաև Հոլոքոսթից հետո հրեաների պարագայում հավասարապես կարևոր իրողություն է։ Ուղերձն այն է, որ ցեղասպանություն իրականացնողներին չի հաջողվել ոչնչացնել մեր ժողովուրդներին, որոնք իրենց արարչությամբ, ստեղծագործական գործունեությամբ են ապացուցուցում իրենց ներդրումը համամարդկային զարգացման մեջ։ Եւ այսօրվա միջոցառման հիմնական կոնցեպտը, ուղերձը դա է։ Այսօր հնչելու են ստեղծագործություններ, որոնք, հիմնականում բացառությամբ Կոմիտասի, ստեղծվել են ցեղասպանությունից հետո։ Այս համատեքստում հիշարժան է ցեղասպանության երկկողմ վերապրածների զավակ, Աթենքում 1937 թ․ ծնված Հարություն Դելալյանի անունը, ում Կոմիտասին նվիրված ստեղծագործությունը եզակի աշխատանք է»,-ասել է նա։

Դեսպանն անդրադարձել է նաև Կոմիտասի անմահ ժառանգությանը, ինչպես նաև հիշատակեց Հայաստանում ծնված հունահայ կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևին։

Տիգրան Մկրտչյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Հայկ Մելիքյանին շարունակական համագործակցության և բարձր մակարդակով հայ մշակույթը աշխարհի տարբեր բեմերում ներկայացնելու համար։

Միջոցառման ընթացքում հնչել են՝ Կոմիտասի, Կալիոպի Ցուպակիի, Արամ Խաչատրյանի, Գեորգի Գյուրջիևի, Մանոլիս Կալոմիրիսի, Յանիս Քսենակիսի, Հարություն Դելալյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա էին Հունաստանի գործադիր մարմնի ներկայացուցիչներ, խորհդարանի անդամներ, դեսպաններ, Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, Հունաստանում հայ առաքելական և ավետարանչական եկեղեցու հոգևոր առաջնորդները, հունահայ համայնքի ներկայացուցիչներ Հունաստանի տարբեր քաղաքներից, մտավորականներ, լրագրողներ, Հայաստանից ժամանած հյուրեր։

Հայերեն Español Русский

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր