Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ. ՄԻՊ

3 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից․ ուղերձում ասվում է․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի միջազգային օրվա առթիվ:

Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուրի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը:

Մեր երկրում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ:

ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների քննությունը թույլ են տալիս արձանագրել անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային պայմանների, հանգստի իրավունքի, արդար վարձատրության, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքի ապահովման համատեքստում առկա խնդիրներն ու այդ ուղղությամբ լրացուցիչ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը։ Այս տեսանկյունից հատկապես կարևոր է աշխատաշուկայում կանանց ավելի ցածր մասնակցության խնդրի հասցեագրումը, աշխատավայրում սեռական ոտնձգության բացառման արդյունավետ կառուցակարգերի նախատեսումը։ Առանցքային է նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, ներառյալ՝ մատչելի աշխատանքային միջավայրի ապահովմանն ուղղված առավել հետևողական և ամբողջական ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։

Պետության պարտավորությունն է նպաստել արժանապատիվ, հավասար և անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը, որտեղ յուրաքանչյուրը կունենա իր կարողություններն ու ներուժն իրացնելու հնարավորություն:

Կարևոր եմ համարում նաև աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը, աշխատողների և գործատուների շրջանում աշխատանքային իրավունքների առնչությամբ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ և ստեղծագործ աշխատանք՝ հավասար և անվտանգ պայմաններում, և ընդգծում ՀՀ իրավասու մարմինների շարունակական գործուն քայլերի անհրաժեշտությունը աշխատանքային իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի ամրապնդման ուղղությամբ»:

 

Հայերեն Русский

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Թվային ապագա և կայուն զարգացում. IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին

Իսպանիայում գնացքների բախման միջադեպում դերակատարում է ունեցել ազդանշանի խափանումը. Reuters

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը

Երևանում մեկնարկում է Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլը

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում և Telegram-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

ԱԺ փոխնախագահը Ադրբեջանի՝ խաղաղությանը վնասող հայտարարություններին նույն կերպ պատասխանելը սխալ է համարում

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի