Չեղարկված իմ այս գոլը հիշելու եմ ամբողջ կյանքում. Մխիթարյանը` «Բարսելոնա»-ի դեմ խաղի մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնա»-ի դեմ առաջին խաղին «VAR»-ի կողմից իր չեղարկված գոլին:

«Խելահեղ հանդիպում ստացվեց: Դժվար էր գործողությունների առումով, սակայն հրաշալի` դիտելու համար: «Ինտեր»-ն արեց ամեն հնարավոր բան, բայց նաև այն կարծիքն եմ, որ կարող էինք ավելի լավ խաղալ։ «Բարսելոնա»-ն, որը հրաշալի էր վերահսկում գնդակի տեղաշարժը,  մեծ ճնշում գործադրեց մեզ վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո ասել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը խոսել է նաև «VAR» համակարգի կողմից իր խփած գնդակի չեղարկմանն՝ ընդգծելով, որ զայրացած է նման որոշման պատճառով:

«Չեղարկված իմ այս գոլը հիշելու եմ ամբողջ կյանքում: Հպարտ եմ իմ թիմակիցներով: Նրանք հրաշալի խաղ ցուցադրեցին։ Սա ֆուտբոլ է և մենք լիահույս ենք, որ չենք կրկնելու այս սխալները տանը` «Սան Սիրո»-ում»,-ասել է նա:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ինտեր»-ը Կատալոնիայում հյուրընկալվել էր «Բարսելոնա»-ին: Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 3:3 հաշվով: Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ, սակայն մրցավարները չեղարկել էին այն: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար