Հայոց ցեղասպանություն

Սալոնիկում հիշատակի միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Սալոնիկում հիշատակի միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառում է անցկացվել Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Իոաննիս Վելիդիս» համաժողովների կենտրոնում։  

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։ 

Միջոցառմանը բացման ուղերձով ելույթ է ունեցել հունահայ համայնքի ներկայացուցիչ Քրիկոր Մարուքիյանը, այնուհետև ողջույնի ելույթներով հանդես են եկել Սալոնիկի ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը, Հունաստանի  ներքին գործերի նախարարի տեղակալ Կոնստանտինոս Գյուլեկասը, խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ, Սալոնիկի Ա ընտրաշրջանի պատգամավոր Դիամանտիս Գոլիդակիսը, Կենտրոնական Մակեդոնիայի մարզի ներկայացուցիչ Աթենա Աթանասիադու-Այդոնային, Սալոնիկի քաղաքապետի ներկայացուցիչ Ստելիոս Ագելուդին, դոկտոր Կոնստանտինոս Գրիվասը։ 

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հունաստանի զարգացման նախարարի տեղակալ Ստավրոս Կալաֆատիսը, աշխատանքի, սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Աննա Էֆթիմիուն, պաշտոնական ներկայացուցիչներ և բաձրաստիճան հյուրեր:

Միջոցառմանը Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից մասնակցել և դեսպան Տիգրան Մկրտչյանի ողջույնի խոսքը փոխանցել է դեսպանության հյուպատոս Լիանա Մարությանը։ 

Միջոցառումն ամփոփվել է քայլարշավով դեպի երրորդ բանակային կորպուսի հերոսների հուշարձան, որտեղ զետեղվել են ծաղկեպսակներ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում