ՄԻՊ–ն ու Հունաստանի դեսպանը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մանասյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»–ի իր էջում:

«Ողջունելով հյուրին՝ բարձր եմ գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները՝ կարևորելով երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնող հաստատությունների համագործակցության ընդլայնումը»,–նշել է Մանասյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դեսպանին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։

Քննարկել են իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները:

«Այս համատեքստում ընդգծել եմ ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի ներկայիս անթույլատրելի ծավալները Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: 

Քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր»,–տեղեկացրել է ՄԻՊ–ը:

Իր հերթին դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել ՄԻՊ հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

Հայերեն

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին

BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում

Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի