Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

2 րոպեի ընթերցում

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամ Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հույն պատգամավորը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.  

«Ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ 

Խաչված հայերի, հույների և ասորիների համար դեռևս հարություն չի եղել, որոնք Առաջին համաշխարհային պատերազմից հետո իրենց կյանքով վճարեցին նեո-թուրք-քեմալական «գաղափարի» համար՝ ստեղծելու թուրքական պետություն, որն ազատված կլինի հին, բնիկ, քրիստոնյա ժողովուրդներից։ Թուրքական պետության կողմից իր սահմաններից ներս ապրող ժողովուրդների դեմ հանցագործությունները չկրկնելու բարոյական պարտավորությունն անկյունաքարային կլինի Թուրքիայի ժողովրդավարացման, Թուրքիայում, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Կիպրոսում և Հունաստանում խաղաղության և զարգացման հասնելու համար։ 

Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների ցեղասպանության առաջին հարյուրամյակը լրանալուց հետո մենք պետք է մոբիլիզացվենք այս ազգային, միջազգային, մարդասիրական գործի համար։ Հայերի հաղթական պայքարն իրենց նախնիների Ցեղասպանության միջազգային ճանաչման համար փայլուն օրինակ է, որը թույլ չի տա մեզանից ոչ մեկին ձևացնել, թե չի ճանաչում իր պարտքը»,-նշված է պատգամավորի գրառման մեջ»,- ընդգծել է Կասիմատին։

Հայերեն Русский

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը