Հայոց ցեղասպանություն

Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ միջոցառում է կազմակերպվել

3 րոպեի ընթերցում

Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ  միջոցառում է կազմակերպվել

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի կապակցությամբ Կալամատայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջոցառում է կազմակերպվել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։

Միջոցառմանը մասնակցում էին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հունաստանի Հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ . Սահակ Եպիս. Եմիշեանը, Կալապամատայի եպիսկոպոս Խրիսոստոմոս Սավվատոսը, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Միլտոս Խրիսոմալիսը, Կալամատայի քաղաքապետի տեղակալ Սարանտոս Մարինակիսը, Մեսինիայի փոխմարզպետ Ստատիս Անաստասոպուլոսը, Հունաստանի Հայ Դատի Հանձնախմբի ներկայացուցիչ Սերգո Կապլանյանը, Կալամատայի հայ համայնքի նախագահ Սոֆյա Մարգարյանը, ինչպես նաև այլ տարածաշրջանի մի շարք փոխքաղաքապետեր, զինված ուժերի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, պաշտոնական ելույթներից առաջ Գերշ. Տ . Սահակ Եպիս. Եմիշեանը մատուցել է հոգեհանգստյան կարգ։

Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է ցեղասպանությունների կանխարգելման երեք հիմնական ուղղությունների կարևորությունը: Այդ ուղղություններն են ժխտողականության դեմ պայքարը, ցեղասպանության դասավանդման անհրաժեշտությունը ոչ միայն համալսարաններում, այլ նաև միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև հիշատակման օրերի իմաստը և նշանակությունը։

Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանության համատեքստում վերոնշյալ երեք հանգամանքները գործի են դրված Հունաստանում: Նա շնորհակալություն է հայտնել Հունաստանի կառավարությանը և ժողովրդին Հայաստանին և հայ ժողովրդին գրկաբաց ընդունելու և շարունակաբար աջակցելու համար։

Դեսպանը հարգանքի տուրք է մատուցել հույն հոգևորական, 1913-1923 թթ. Տրապիզոնի մետրոպոլիտ Խրիզանթոս Ֆիլիպիդիսին, ով 1915-1916 թթ. հանդես է եկել հայերի պաշտպանությամբ, hայ-հունական դաշինք ստեղծելու ջանքեր է գործադրել։

Իր խոսքը եզրափակելով՝ Տիգրան Մկրտչյանը երախտիքի խոսքեր է ուղղել Կալամատայի քաղաքային իշխանություններին միջոցառման կազմակերպման համար։

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում