Ծանրորդ Գոռ Սահակյանը ԵԱ-ի արծաթե մեդալը բավարար չի համարում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2025 թվականի առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Սահակյանը ԵԱ-ի փոխչեմպիոնությունը բավարար չի համարում:

«Այսօրվա արդյունքի համար ես շնորհակալ եմ Աստծուն: Մեկ տարի է ինչ այս քաշային կարգում եմ: Սա օլիմպիական քաշ է, բայց մեկ ամիս անց քաշային կարգերը կրկին կփոխվեն և 73 կգ-ը կդառնա 71 կգ: Այս մրցմանն արել էի ամեն ինչ` լավ հանդես գալու համար: Իմ ու մարզիչներիս համար սա այն արդյունքը չէր, որին սպասում էինք: Սակայն ամեն ինչ դեռ առջևում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ծանրորդը:

Սահակյանի խոսքով` Քիշնևում կայացած մրցաշարում ինքն առավելագույնն է արել:  

Գոռ Սահակյանը 2023, 2024 թվականների Եվրոպայի չեմպիոն է: 2025 թվականին նա դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր նոր` 73 կգ քաշային կարգում: 

Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկում առաջինն էր:

Հայերեն Русский

Ստորագրված որևէ փաստաթղթում չկա «Զանգեզուրի միջանցք». Եղոյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ