ՊԵԿ-ում կազմակերպվել է հանդիպում խոշոր հարկատուների հետ

3 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեում Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն է լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։  

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ, ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն հայտնելու և գնահատելու տնտեսվարողների պատասխանատու մասնակցությունը երկրի տնտեսական կայունության և զարգացման գործում։ 

«Պետական եկամուտների կոմիտեն բարձր է գնահատում Ձեր վստահությունն ու համագործակցությունը և շարունակելու է գործել թափանցիկության, արդարության և վստահության սկզբունքներով՝ բարելավելով հարկային կարգապահության ապահովումը»,- նշել է Վրեժ Մխիթարյանը։ 

ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը ևս շնորհավորելով հանդիպման մասնակիցներին՝ հայտնել է, որ ՊԵԿ-ն այս տարի նախաձեռնել և խորն ուսումնասիրություններ է սկսել օրենսդրական խնդիրների, ինչպես նաև գործնականում առաջացող օրենսդրական դրույթների հետ կապված հարցերի գույքագրման առումով, ինչը հնարավորություն կտա կարճ ժամանակում կարգավորել ի հայտ եկող խնդիրները և հեշտացնել տնտեսվարողների գործունեությունը։

Հանդիպումը շարունակվել է ինտերակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով: ՊԵԿ-ի ներկայացուցիչները տնտեսվարողներին կառուցողական երկխոսության են հրավիրել: Ծավալվել է ակտիվ քննարկում, մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտային հարցերի, օրենսդրական փոփոխությունների, թվային դրոշմավորման գործընթացի լավարկման և այլ հարցերի շուրջ։ Խորքային ուսումնասիրություն պահանջող հարցեր քննարկելու և համատեղ լուծում գտնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային քննարկումներ և սպառիչ լուծումներ գտնել բարձրաձայնված հարցերի շուրջ։ Տնտեսվարողների հավաստմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ՊԵԿ ներկայացուցիչների հետ կառուցողական մթնոլորտում քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները: 

Կոմիտեն վստահեցնում է՝ բիզնեսի առաջարկությունները հաշվի կառնվեն հարկային կարգապահության, վարչարարության արդյունավետության բարձրացման և հետագա աշխատանքների կազմակերպման ընթացքում:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից