Ուկրաինայի բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Փարիզ՝ բանակցություններ վարելու եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների հետ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը ժամանել են Փարիզ՝ քննարկելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և հանդիպում անցկացնելու ամերիկացի պաշտոնյաների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Kyiv Independent-ը։

«Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ «կամեցողների կոալիցիայի» մեջ մտնող և անվտանգության երաշխիքներ տրամադրելու ունակ երկրների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության», - գրել է Երմակը X սոցիալական հարթակում։

Նա հավելել է, որ հանդիպումներ են նախատեսված նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ, որոնք Ֆրանսիայում են։

Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվել է, որ Ֆրանսիան հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին, որոնք Ֆրանսիա են ժամանել «նախագահ Թրամփի՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերջ դնելու նպատակն առաջ տանելու համար»։

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորած «կամեցողների կոալիցիան», որում ներգրավված է մոտ 30 երկիր, ստեղծվել է մարտին՝ հրադադարի դեպքում Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու նպատակով: Կոալիցիայի վեց անդամներ պատրաստակամություն են հայտնել իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայում՝ հրադադարը վերահսկելու համար:

Հայերեն English Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը