Ազդարարվել է տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջացառման՝ «ԴիջիԹեք 2025»-ի նախապատրաստական փուլի մեկնարկը

2 րոպեի ընթերցում

Այսօր Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը ազդարարեց տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջացառման՝«ԴիջիԹեք 2025»-ի նախապատրաստական փուլի մեկնարկը:

Ամեն տարի հոկտեմբերին անցկացվող միջոցառումը համարվում է տեխնոլոգիական տարվա սկիզբ` ինչպես սեպտեմբերի մեկը՝ ուսումնական տարվա, կամ հունվարի մեկը՝ ֆինանսական: Բայց, ի տարբերություն վերջիններիս, տեխնոլոգիական Ամանորը շարժական է: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության տարածած հաղորդագրությունից, որոշվել է, որ «հայթեք» օրացույցի առաջիկա շրջապտույտը տեղի կունենա հոկտեմբերի 10-12-ը:

«ԴիջիԹեքի» տնօրեն Խաչատուր Հակոբյանը վստահեցնում է, որ այս տարվա «ԴիջիԹեքը» հոբելյանական է և գերազանցելու է նախորդ բոլոր տարիների ցուցանիշները՝ թե մասնակից ընկերությունների, թե այցելուների թվով:

«Անցած տարի շուրջ 200 ընկերություն էր մասնակցել ԴիջիԹեքին և դա բացարձակ ռեկորդ էր: Տասնյակ հազարավոր այցելուների հետ մեկտեղ հյուրընկալել ենք 14 դիվանագիտական պատվիրակություն և միջազգային 15 լրատվամիջոց, ինչը ԴիջիԹեքին իսկապես գլոբալ շեշտադրում հաղորդեց: Կասկած չունեմ, որ այս տարի բոլոր ռեկորդները գերազանցելու ենք: Կունենանք, կարծում եմ, առնվազն 350 հայրենական և արտասահմանյան ընկերություն և շուրջ 40 000 այցելու»,- նշեց նա:

Այս տարվա «ԴիջիԹեքի» հիմնական շեշտադրումները՝ և ցուցահանդեսային, և աշխատաժողովային հատվածներում հասցեագրելու են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի և տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները: 20-րդ հոբելյանը խոստանում է միջոցառումների և իրադարձությունների աննախադեպ խտություն:

Հայերեն العربية

ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արել

Շարունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումները

Իրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասին

Սևանա լճի ափին ընթանում են «Վարչաֆեստ 2026»-ի նախապատրաստական աշխատանքները

Շվեդիայի դպրոցներից մեկում հարձակում է տեղի ունեցել, կան վիրավորներ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

Հայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը

Իրանը հայտարարել է, որ շարունակում է պաշտպանել Հորմուզի նեղուցը

Հայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ուզբեկստանի համագործակցությունը հասել է դաշնակցային հարաբերությունների մակարդակի