Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ԼՂ հարցը լուծված չէ և պետք է վերադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ։ 

«Ես դրան արձագանքել եմ նույնիսկ այդ հայտարարություններից առաջ և ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու»,-ասաց Փաշինյանը:  

Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով և միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռևս կարելի է փոխել իրավիճակը, բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մարտի 26-ին հայտարարել էր, որ իր կարծիքով՝ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ «Ես ազնիվ չեմ լինի, եթե շատ ուղիղ իմ կարծիքը չասեմ այն արձանագրումներից հետո, որոնք նախկինում արել եմ հենց այս ամբիոնից կառավարության զեկույցների քննարկման ժամանակ՝ ասելով, թե ինչպես է օգտագործվել ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Եվ ուզում եմ առանց սեթևեթանքի, հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»,- ասել էր Փաշինյանը։ 

 

Հայերեն English Español

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար