Հայաստան

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է. ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է եզդիական համայնքին

1 րոպեի ընթերցում

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է. ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է եզդիական համայնքին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում եզդիական համայնքի Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ գրասենյակի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. 

«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ:

Այս տոնը Հայաստանում ապրող եզդիներին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն:

Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է և այս համատեքստում կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի մեկտեղումը՝ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում