Աշխարհ

Բուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Բուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորները, որոնք նախատեսված են չիրականացված Բելենե ԱԷԿ-ի նախագծի համար և որոնք ցանկանում էր գնել Ուկրաինան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովը։

Ավելի վաղ ուկրաինացի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտարարել էր, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել Խմելնիցկիի ԱԷԿ-ի համար Բուլղարիայից ռուսական արտադրության սարքավորումներ գնելու մասին։

«Մենք որոշել ենք, որ Բելենե ԱԷԿ-ի երկու ռեակտորները չեն վաճառվելու, ատոմային էներգիայի զարգացումը ճիշտ ճանապարհ է երկրի և ժողովրդի համար։ Աշխարհում էլեկտրաէներգիայի գները բարձրանում են, աշխարհն ապրում է մշտական ​​էներգետիկ անկայունության պայմաններում, և դա է պատճառը, որ միջուկային էներգիան կայուն է և կանխատեսելի։ Մենք ունենք տեղամաս, ունենք ռեակտորներ, ունենք անձնակազմ՝ ամեն ինչ մեր ձեռքերում է»,- ասել է Զաֆիրովը։

Նա հավելել է, որ այդ ռեակտորները Բուլղարիայի համար առանցքային ակտիվ են և նրա էներգետիկ անկախության մի մասը: Այժմ այդ հարցի վերաբերյալ սպասվում է նաև Բուլղարիայի խորհրդարանի որոշումը։

 

 

 

 

Հայերեն

Զախարովան հայտարարել է, որ Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատանքի

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ

Մեդիաները ձևավորում են մարդկանց ընկալումները. ԶԼՄ-ների դերի թեմայով քննարկում՝ Կայուն զարգացման միջազգային համաժողովի շրջանակում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան է մեկնում Իրանի իր գործընկերոջ հրավերով

Մայիսի 16-ի միջոցառումների անոնս

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը հայտարարել է հրաժարականի մասին

Հայաստանում ուկրաինական համայնքը նշել է Վիշիվանկայի օրը

ԵՊՀ շրջանավարտների առաջին ֆորումը միտված է նաև երկրի հետագա զարգացման ապահովմանը

Թրամփը ժամանել է Աբու Դաբի

Շվեյցարացի պատգամավորը Հայոց Հայրապետին է ներկայացրել «ԼՂ-ի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի ընդունման գործընթացը