Իրավունք

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգով ՀՀ-ին արդեն վերադարձվել է շուրջ 210 մլրդ դրամի գույք և դրամական միջոցներ. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգով ՀՀ-ին արդեն վերադարձվել է շուրջ 210 մլրդ դրամի գույք և դրամական միջոցներ. վարչապետ

Պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի և դրամական միջոցների ծավալը հասել է շուրջ 210 միլիարդ դրամի, ինչը համարժեք է 530 միլիոն ԱՄՆ դոլարի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման համակարգն անշրջելի իրողություն է։ Այն գործում է ապօրինի գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության քրեական գործերի քննության ձևավորված կառուցակարգերով։ Միլիարդավոր դրամների գույք է արդեն իսկ վերադարձվել պետությանը տարբեր իրավական գործիքակազմերի միջոցով»,-ընդգծեց վարչապետը։

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ նշված 210 միլիարդ դրամը վերադարձվել է ավարտված քրեական վարույթների, դատարաններում ավարտված գործերի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի, պետական և համայնքային շահերի պաշտպանության պահանջների, հաշտությունների, ինչպես նաև զինվորական դատախազության կիրառած դատախազական ներգործության միջոցների արդյունքում։

Փաշինյանը հավելեց, որ ներկայումս կառավարությունն ունի կանխարգելման և վերահսկողության հստակ մեխանիզմներ՝ կանխելու համար ապօրինի գույքը ցաք ու ցրիվ անելու հնարավոր ռիսկերը։ 

«Այս պահին շուրջ 1.7 միլիարդ դոլարի գույք գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ»,-նշեց նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում