Սպորտ

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են քառորդ եզրափակչի պատասխան խաղերը

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են քառորդ եզրափակչի պատասխան խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 15-ին անգլիական «Աստոն Վիլա»-ն սեփական հարկի տակ կընդունի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին: Թիմերի առաջին խաղում հաղթել էին փարիզցիները` 3:1 հաշվով: 

Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ կխաղա կատալոնական «Բարսելոնա»-ի հետ, որին առաջին խաղում զիջել էր 0:4 հաշվով: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:

Ապրիլի 16-ին «Ինտեր»-ը Միլանում կհյուրընկալի «Բավարիա»-ին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 2:1 հաշվով՝ հօգուտ «Ինտեր»-ի:

Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ կխաղա «Արսենալ»-ի հետ, որին պարտվել էր առաջին խաղում 0:3 հաշվով:

Հայերեն