Սպորտ

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Գառնիկ Չոլակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոլդովայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ընտրանու անդամ Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 124 կգ: Այստեղ նա դարձավ փոքր արծաթե մեդալակիր:

Հրում վարժությունում Չոլակյանը միայն մեկ անգամ բարձրացրեց ծանրաձողը: Նա ֆիքսեց 151 կգ: Երկամարտի 275 կգ արդյունքով Գառնիկ Չոլակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում