Մշակույթ

HBO-ն հաստատել է Հարի Փոթերի մասին սերիալի հիմնական չափահաս դերասանական կազմը

1 րոպեի ընթերցում

HBO-ն հաստատել է Հարի Փոթերի մասին սերիալի հիմնական չափահաս դերասանական կազմը

Հաստատվել է Հարի Փոթերի մասին HBO ընկերության նոր սերիալի չափահաս դերասանների հիմնական կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Hollywood Repoter պարբերականը:

«HBO -ն վերջապես հայտարարել է Հարի Փոթերի մասին իր սերիալի չափահաս դերասանական կազմի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հոգվարթսի տնօրեն Ալբուս Դամբլդորին կմարմնավորի «Էմմի» մրցանակի դափնեկիր Ջոն Լիթգոուն: Բրիտանացի դերասան Պաապա Էսիեդուն մարմնավորելու է Սևերուս Սնեյփին, իսկ Նիք Ֆրոստը ՝ անտառապահ Հագրիդին: Բացի այդ, հայտնի է դարձել, որ պրոֆեսոր Միներվա Մաքգոնագալի դերը կկատարի «Օսկարի» հավակնորդ Ջանեթ Մաքտիրը: Լյուկ Թալլոնը կմարմնավորի պրոֆեսոր Քվիրինուս Քվիրելին, իսկ Փոլ Ուայթհաուսը կմարմնավորի խնամակալ Արգուս Ֆիլչի դերը:

Հրատարակությունը նշում է, որ սերիալի մանկական դերասանական կազմից դեռ ոչ մի դերասան չի ընտրվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում