Սպորտ

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը  դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Իզաբելլա Յայլյանը 6-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում` 55 կգ քաշային Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ, բարձրացրեց 85 կգ և այս վարժությունում նա զբաղեցրեց 6-րդ տեղը: Հրում վարժությունում Գրիգորյանը մեկ հաջող մոտեցմամբ բարձրացրեց 117 կգ` այս ձևում նվաճելով ոսկե մեդալ: Երկամարտի 202 կգ արդյունքով Գրիգորյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր:

Հայաստանի ընտրանու անդամ Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ` հաջորդաբար բարձրացնելով 85 կգ, 88կգ, 90 կգ: Այս վարժությունում նա 5-րդն է: Հրում վարժությունում Յայլյանը միայն մեկ հաջող մոտեցում կատարեց և ֆիքսեց 103 կգ: Այստեղ նա 8-րդն է: Երկամարտում նա գրանցեց 193 կգ և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Ապրիլի 14-ին Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ կմտնի նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում