Հայաստան

Մեկնարկել է Վեդիի ջրամբարի առաջին ջրալցումը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Վեդիի ջրամբարի առաջին ջրալցումը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցված Վեդիի ջրամբարը, որը ՀՀ անկախության տարիներին կառուցված առայժմ միակ նման կառույցն է, առաջին անգամ ջրալցվում է:   

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՏԶՀ-ի տարածած հաղորդագրությունից, ջրամբարի կառուցման արժեքը կազմել է 60 միլիոն եվրո, որը հատկացրել են ՀՀ կառավարությունը և Ֆրանսիական զարգացման գործակալությունը։

Ջրամբարում կամբարվի 29.3 մլն խորանարդ մետր ջուր, որով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել 3220 հեկտար հողատարածք։ 

Արդեն շահագործման է պատրաստ նաև 580 հեկտարի ներտնտեսային ոռոգման ցանցը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում