Սպորտ

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ասլանյանը մրցեց Ուկրաինան ներկայացնող Անդրի Սեմենչուկի հետ և առավելության հասավ 8:0 հաշվով` մոտ երկու րոպեում:

Ավելի վաղ 55 կգ Մանվել Խաչատրյանը 1:5 հաշվով զիջել էր ադրբեջանցի մրցակցին և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Քիչ ուշ կիսաեզրափակիչում իր ուժերը կչափի Եվրոպայի առաջնությունների եռակի հաղթող Մալխաս Ամոյանը:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում