Ամերիկյան նոր մաքսատուրքերի ուղղակի ազդեցությունը Հայաստանի վրա կլինի համեմատաբար մեղմ և քիչ. Դոն Լամբերտ

3 րոպեի ընթերցում

Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր մաքսատուրքերի ուղղակի ազդեցությունը Հայաստանի վրա կլինի համեմատաբար մեղմ և քիչ։  

Դոն Լամբերտն այդ կարծիքը հայտնեց ԱԶԲ-ի գրասենյակում կազմակերպված ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա ԱՄՆ նախագահի կողմից 10 տոկոս մաքսատուրքերի սահմանումը։ 

Նրա խոսքով՝ ամերիկյան մաքսատուրքերի ազդեցությունը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի։ 

«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ամերիկյան նոր մաքսատուրքերի ուղղակի ազդեցությունը Հայաստանի վրա կլինի համեմատաբար մեղմ և քիչ։ Պատմականորեն ԱՄՆ-ն չի եղել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերները, և ընդհանուր առևտրատնտեսական կապերի հաշվեկշռի մեջ ԱՄՆ-ի չափաբաժինը մեծ չէ։  Հայաստանի պարագայում մաքսատուրքերի տոկոսադրույքը կազմելու է 10%, ինչը շատ այլ երկրների հետ համեմատած՝ զգալիորեն ցածր է»,- ասաց Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենը։ 

Ինչ վերաբերում է անուղղակի ազդեցությանը, ապա այստեղ, ըստ Լամբերտի, հաշվարկներ կատարելը շատ ավելի բարդ է։  

«Քանի որ ամերիկյան նոր մաքսատուրքներն ազդում են բավականին շատ գործընկերների վրա, ապա դժվար է կոնկրետ կանխատեսումներ անել հնարավոր ազդեցությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով ընդհանուր տնտեսական միջավայրը։ Օրինակ՝ Հայաստանը ձգտում է սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ, հետևաբար կախված այն հանգամանքից, թե մաքսատուրքերն ինչ ազդեցություն կունենան եվրոպական երկրների տնտեսությունների վրա, այդ հանգամանքն անուղղակիորեն կազդի նաև Հայաստանի տնտեսության վրա»,- պարզաբանեց Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենը։ 

Ապրիլի 2-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին, որպեսզի դեֆիցիտի փոխարեն մնացորդ լինի։ Հիմնական նվազագույն դրույքաչափը կկազմի 10%: Երկրների մեծամասնությունը, սակայն, կբախվի ավելի բարձր շեմի: Հայաստանի համար սահմանվել է 10 տոկոս մաքսատուրք։ 

Եվրամիությունից ապրանքների մաքսատուրքերը կհասնեն 20%-ի։ Թրամփը մաքսատուրքերից բյուջեի եկամուտ է խոստացել 6-7 տրիլիոն դոլարի չափով։ Մի շարք երկրների իշխանությունները հայտարարել են պատասխան միջոցներ կիրառելու մասին։

Հայերեն English Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով