Երևանում ընթանում է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի նիստը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում ապրիլի 8-10-ն անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի կազմում գործող կինոլոգիական հարցերով աշխատանքային խմբի հերթական՝ 31-րդ նիստը։  Մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի /կենտրոնի/ պետ Կարեն Բալայանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի հանդիպումներն առաջավոր փորձի փոխանակման հնարավորություն  են տալիս, ինչպես նաև նպաստում են ԱՊՀ անդամ երկրների միջև փոխգործակցության ամրապնդմանը, մասնավորապես, իրավապահ ստորաբաժանումների կինոլոգիական ծառայությունների կադրային ներուժի վերապատրաստման և որակավորման բարձրացմանը։ 

«Երևանում անցկացվող աշխատանքային հանդիպումը դրական ազդեցություն կունենա Շնագիտական կենտրոնի կարողությունների զարգացմանը և մաքսանենգության դեմ պայքարում ներուժի հզորացմանը»,-ընդգծել է Կարեն Բալայանը:

Աշխատանքային խմբի ղեկավար, ՌԴ դաշնային  մաքսային ծառայության Կենտրոնական մաքսատան կինոլոգիական կենտրոնի ղեկավար  Ալեքսեյ Չերկավսկու խոսքով՝ Երևանում անցկացվող աշխատանքային հերթական հանդիպումը ևս մեկ առիթ է քննարկելու  կինոլոգիական ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը և նախանշելու առաջիկա տարիների համագործակցությանն առնչվող հարցեր։ 

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների իրավապահ ստորաբաժանումների շնագիտական ծառայությունների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված հարցեր։ Մասնավորապես, քննարկվել են 2024 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ընթացքը և 2025 թվականին նախատեսվող միջոցառումները։ Ներկայացվել են ծառայողական շների մոտ թմրամիջոցների հայտնաբերման հմտությունների զարգացման առանձնահատկությունները։ Քննարկվել են նաև կինոլոգիական ստորաբաժանումների միջև տեղեկատվության հավաքագրման և արագ փոխանակման, ինչպես նաև  շների վարժեցման ուսումնական ծրագրերի հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել կինոլոգիական կառույցների ծառայողական շների միջև բազմամարտի առաջնության մրցումների կազմակերպչական աշխատանքներին։  

ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունները ծանոթացել են նաև ՊԵԿ շնագիտական կենտրոնի աշխատանքային գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանը, ծառայողական շների աշխատանքային որակներին, ծառայության կազմակերպման ընթացակարգերին։ Հյուրերը տպավորվել են ՊԵԿ շնագիտական կենտրոնի կարողություններով և ներուժով։ Նրանք իրենց հերթին ներկայացրել են շնավարժության ոլորտում իրենց երկրների փորձառությունը, ինչպես նաև կիրառվող լավագույն մեթոդները։

ՊԵԿ շնագիտական կենտրոնն ունի տարբեր ցեղատեսակների 25 ծառայողական շներ, որոնք մասնագիտացած են հիմնականում թմրանյութերի,  հոգեմետ դեղերի և դրանց պրեկուսորների հայտնաբերելու, ինչպես նաև թութունի հայտնաբերման  ուղղությամբ։ Շնագիտական կենտրոնում ներդրված է նաև մաքրացեղ շների բուծման համակարգը։ 

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին